20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քանի շատ ուշ չէ, Նիկոլը պետք է հեռացվի իշխանությունից. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօր համաժողովրդական շարժման մասնակիցները, ի նշան շարունակվող կապիտուլյացիոն քաղաքականության դեմ բողոքի, փակել էին նաև Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի մերձակա ավտոմայրուղին:
 
Դա Հայաստան-Վրաստան մայրուղու այն հատվածն է, որն ըստ Նիկոլի կողմից տարվող քաղաքականության, որպես «ադրբեջանական անկլավ»` պատրաստվում են տալ թշնամուն:
Ոստիկանները պարտադրեցին բացել ճանապարհը, լա իմանալով, որ որոշ ժամանակ հետո, իրենք ևս այդտեղով չեն անցնելու, կամ էլ թշնամու առաջ վիզները ծուռ, ստորացված ու անարգված կանգնելու են սպասեն թուրքի «բարեհաճությանը»:
 
Քանի շատ ուշ չէ, Նիկոլը պետք է հեռացվի իշխանությունից: Դա նաև ոստիկանների ընտանիքների շահերից է բխում: Ափսոս, որ հասկանում են այդ ամենն ու շարունակում են «ծառայել» ի վնաս Հայաստան պետության»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ