22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ըստ իմ տեղեկությունների ԿԳՄՍ-ը մի խումբ աշխատակիցներ և Պետական համալսարանի դասախոսներ ազատման դիմում են գրել». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ըստ իմ տեղեկությունների ԿԳՄՍ-ը մի խումբ աշխատակիցներ և Պետական համալսարանի դասախոսներ ազատման դիմում են գրել՝ չցանկանալով աշխատել դավաճանական իշխանությունների հետ: Դիմումները գտնվում են նախարարի և ռեկտորի սեղանին, նրանք չեն մակագրում ու փորձում են ամեն կերպ համոզել այդ մարդկանց:

 

Ես, և իմ պայքարող ընկերները ողջունում ենք մեր հայրենակիցների արժանապատիվ և խիզախ քայլը և կոչ ենք անում մնացածին միանալ ընդդիմության շարժմանը և պայքարել հանուն

ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ինչպես այսօր կեսօրին ասել է իմ ընկեր Hayk Mamijanyanը՝ պատրաստ ենք ապահովել իրավաբանական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանություն:

 

Վերջում հավելեմ՝ ՔՊ-ականե՛ր, ձեզ ասեմ որ հետո չասեք չեմ ասել, մոտ է այն օրը որ Նիկոլը ձեզ քցելու է, դեռ ուրե՜ք, միքիչ էլ համբերեք սաղիդ փուռն է տալու, ու ձեզ հասնում է, եթե խելքի չգաք»:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ