10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Եթե Ալիևը նկատի ունի այս պահին գոյություն ունեցող իրավիճակն ու պնդում է, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է, ապա մեզ համար էլ է ընդունելի. Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի կարող ասել, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը, երբ ասում է, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է»։

«Եթե իրավիճակը նկարագրենք ու դա ասենք իրականություն է, ապա մեր կյանքում, մեծ հաշվով, Սյունիքում կամ ՀՀ տարածքում որևիցե բան չի փոխվել, եթե սա նկատի ունի, մեր համար էլ մենք կարող ենք դա ընդունել, որ իրականություն է», – լրագրողների հետ հանդիպմանը Գրիգորյանը։

Նա նշեց, թե եթե Ադրբեջանի նախագահը նկատի ունի այս պահին գոյություն ունեցող իրավիճակն ու դրանով կարողանում է պնդում անել, որ այլևս իրականություն է, ապա դա հայկական կողմի համար էլ ամբողջովին ընդունելի է։

«Մենք ընդունում ենք այս իրավիճակն ու իրականությունը», – նշեց ՀՀ ԱԽ քարտուղարը։sharethis sharing button

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ