22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանն ասաց՝ «պարոն Վարդևանյան, գիտենք, որ պատգամավոր եք, բայց հրաման են տվել». բերման ենթարկված Արամ Վարդևանյանը մանրամասներ ներկայացրեց

Ոստիկանությունն այսօր Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիների հետ միասին բերման է ենթարկել նաև Ազգային ժողովի պատգամավորների։

Բերման ենթարկված պատգամավոր Արամ Վարդևանյանը նշում է՝ ոստիկանների մեծ մասը կիսում է իրենց գաղափարները:
«Սակայն, կան ոստիկաններ, որոնք ոստիկան չպետք է կոչվեն. մենք այսօր տեսանք մի քանի առանձին ոստիկանի, որոնք օրինականութան ու իրավունքի հետ առնչություն չունեն», – լրագրողներին ասաց Վարդևանյանը։

Պատգամավորը զավեշտալի պատմություն էլ պատմեց։

«Այսօր, երբ կրկեսի հատվածի մոտ մեր համաքաղաքացիները փակել էին ճանապարհը, ոստիկանական մի շարք ուժեր եկան ու որևէ բախում չկար, ոստիկանների հետ խոսում էինք, բանակցում, ուզում էինք հասկանալ՝ որն է ամենալավ լուծումը, այնուհետև մոտեցավ երկու-երեք ոստիկան, որոնք, միգուցե, ոստիկաններ չէին, ու որոշեցին, որ պետք է բերման ենթարկեն նաև ինձ։ Երբ նկատեցի, որ այդ երկու ոստիկանը քաղաքացու նկատմամբ անհամաչափ ֆիզիկական բռնություն է գործադրում, փորձեցի միջամտել, սթափեցնել, ապարդյուն էր», – նշեց պատգամավորը։

 

Նրա խոսքով՝ ոստիկաններից մեկը սայթաքել է ու ընկել իր վրա, ապա նաև ինքն է ընկել։

«Ես ասում եմ՝ այ ժողովուրդ ջան, բա ամոթ չի՞, այդ երկու ոստիկաններն ասացին՝ «ինչն ա ամոթ, մենք ձեզ բերման ենք ենթարկում»։. Ձեռքերս բռնած ինձ ուղեկցեցին մեքենա, ասացի՝ տղերք, գիտե՞ք չէ, որ հանցանք եք գործում, պատգամավորին բերման ենթարկել չեք կարող, ոստիկանն ասաց՝ «պարոն Վարդևանյան, գիտենք, որ դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել»», – պատմեց բերման ենթարկված պատգամավորը։

 

Վայրկյաններ հետո, սակայն, ոստիկանների հրամանատարն է եկել ու ասել, որ Արամ Վարդևանյանը դուրս գա մեքենայից. իրեն բերման չեն ենթարկում։

«Ոստիկանները ժպտում էին ու ներողություն խնդրում», – ասաց ընդդիմադիր պատգամավորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ