05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Էրդողանը հայտնել է առաջիկայում Հայաստանի հետ խնդիրների լուծվելու մասին». Türkiyegazetesi

Թուրքական «Türkiyegazetesi» լրատվամիջոցում «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով հրապարակում է արվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրանում նշվել է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ օրակարգ է եկել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը:

Ըստ հրապարակաման հեղինակի (Էբրու Քարաթոսուն)՝ Էրդողանն ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում առևտուրն էլ կլինի, խնդիրներն էլ կլուծվեն:

«Հայաստանի հետ քննարկում ենք: Տա աստված, սահմանները կբացվեն, և միասին բարեկամական հարաբերություններ կհաստատենք»,- ըստ հեղինակի տեղեկությունների՝ ասել է Էրդողանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ