01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում, երկրից նրա ելքը սահմանափակված է. Հակակոռուպցիոն կոմիտե

Հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն, ընդգծելով, որ Վլադիմիր Գասպարյանի ելքը Հայաստանի Հանրապետությունից սահմանափակված է:

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ