09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հերիք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Կապիտուլյանտներ, հերիք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք։
 
Պատերազմը բերել եք դուք։
Պարտությունը բերել եք դուք։
Հարյուրավոր բնակավայրեր թշնամուն տվել եք դուք։
 
Հազարավոր նահատակների, անհետ կորածների, վիրավորների ու գերիների պատճառ դարձել եք դուք։
Բանակը փաստացի քանդել եք դուք։
Եկեղեցու հետ կռիվ եք տալիս դուք։
 
Հայաստանի 41 քառ.կմ փաստացի տվել եք դուք։
Ադրբեջանի ու Թուրքիայի «մուղամի տակ պարում եք» դուք։
Չհամարձակվեք պետության անուն տալ։
 
Դուք եւ հայոց պետականությունը անհամատեղելի եք։
Ձեր իշխանության մնալը նշանակում է Հայաստանի պետականության կործանում։
Հետեւաբար, դուք պետք է հեռանաք՝ խաղաղ եւ անցնցում»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ