17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Եկել է գործելու ժամանակը․ Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր․ Իշխան Սաղաթելյան

Հայաստան» դաշինքն այսօր ընդդեմ իշխանության գործողությունների վերաբերյալ տեղեկությունները է հայտնել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե ինչ գործողություններ է անելու այսօր ընդդիմությունը․«Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։

Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։

 Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։
Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ #զարթնիրլաո»»։
Հիշեցնենք, որ անժամկետ գործողությունների մասին է հայտնել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ նրանց միջև տարաձայնություններ չկան։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ