18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

Հունվարի 12-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՛՛Միթսուբիշի՛՛մակնիշի 34 ՕV 430 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 11-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակումից դուրս են բերել ՛՛Օպել՛՛ մակնիշի 23 ԼՍ 017, ՛՛Միթսուբիշի՛՛ մակնիշի 15 RA 015, ՛՛Ֆորդ՛՛ մակնիշի 34 RR 182 պետհամարանիշերով ավտոմեքենաները (8 ուղևոր):

***

Հունվարի 11-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիրի մոտակայքում ՛՛Տոյոտա՛՛ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՛՛Տոյոտա՛՛ մակնիշի 10 CՕ 808 պետհամարանիշով ավտոմեքենան:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ