Անկախության սերնդին կոչ եմ անում 19։30-ին հավաքվել Ազատության հրապարակում. Մնացական Ավետիսյան
Անկախության սերնդի ներկայացուցիչներին կոչ եմ անում այսօր 19։30-ին գտնվել Ազատության հրապարակում՝ գեներացնելու մեր գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, հարկ եղած դեպքում նաև պաշտպանելու համար, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է հացադուլ հայտարարած երիտասարդներին։
«Մեր նպատակն է հավաքել անկախության սերնդին։ Պետք է հասկանան անկախության սերնդի և ընդհանրապես, մեր հայրենակիցների գաղափարները, մտածելակերպը և ցանկություններն Արցախի կարգավիճակի շուրջ», – ասաց Մնացական Ավետիսյանը։
«Հուսով եմ, որ այսօր ականատես կլինենք ավելի լայն շերտերի արձագանքի։ Կարծում եմ, որ այն խնդիրը, որն ի սկզբանե դրել էին Արթուրը և Նվերը, հասունանում է, աճի գրանցման փուլում է»։