23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆանտաստիկայի ժանրից է, որ ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է ասել, թե Ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է. Արթուր Վանեցյան

Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան, որն սկսել ենք ապրիլի 17-ից, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, հայ-թուրքական հարցերին վերաբերող քննարկումներ, դասախոսություններ։ Օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության կիրականացնենք այս կամ այն ակցիան»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Վանեցյանն ասաց, թե կիսում է դիտարկումները, որ հարաբերությունների հավանական կարգավորման դեպքում կսառեցվի Ցեղասպանության ճանաչման գործընթացը։

«Ականատես ենք լինում, որ թուրքական իշխանություններն ասում են, թե եթե հայերն ուզում են կարգավորել մեզ հետ հարաբերությունները, պետք է հրաժարվեն Ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։ Եվ, առհասարակ, ոչ ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ ՀՀ-ն պահանջատեր է և անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների գործընթաց, և կարծում եմ, որ եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման նաև այդ փոփոխությունը կանեն», – ասաց Արթուր Վանեցյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում գործող իշխանության կատարած քայլերը Ցեղասպանության ճանաչման հարցում՝ խուսափողական, թե համարձակ, Վանեցյանը պատասխանեց.

«Որևէ քայլ արված չի այդ ուղղությամբ։ Արված է մեկ քայլ, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը դա սփյուռքի հարցն է։ Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։ Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի», – ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է իր և իր քաղաքական ուժի դիրքորոշմանը Ցեղասպանության ճանաչման հարցում, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ հատուցման մասին խոսելն այս փուլում վաղ է։

«Ես ավելի կարևոր եմ համարում, որպեսզի հասնենք նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես նաև Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։ Մնացած հարցերի մասին խոսելը, չեմ կարծում, թե իրական նպատակի կհասնեն», – ասաց Վանեցյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ