14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԳՆ–ին կոչ են անելու հրաժարվել կատարել գործող իշխանությունների հակասահմանադրական հրամանները

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից մեր Համախմբման կողմից նախաձեռնած հանրային արշավը դրական մեծ արձագանք ստացավ հասարակության մեջ, օրվա ընթացքում մենք անձնապես և խմբերով հանդիպել ենք մեր բազմահարյուր համաքաղաքացիների հետ, բացատրել մեր շարժման նպատակները, միջոցները և գործողությունների տրամաբանությունը, լսել բազմաթիվ կարծիքներ, առաջարկեր, ստացել աջակցության բազմաթիվ հանձնառություններ:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, և ովքեր պատրաստ են գործով և անձնական մասնակցությամբ այսօր օգնել մեր երկրին և պետությանը:

Այսօր մենք շարունակելու ենք մեր հանրային արշավը, և դրա շրջանակներում իրականացնելու ենք մի շարք իրազեկման գործողություններ:

Մասնավորապես, մենք նախատեսում ենք այդպիսի գործողություն իրականացնել 17:00 ՀՀ Արտգործնախարարության դիմաց, կոչ անելով այդ կարևոր պետական կառույցին՝ հրաժարվել կատարել գործող իշխանությունների հակասահմանադրական հրամանները, և շարունակել հետևողականորեն հետամուտ լինել մեր ազգային շահերին:

Խնդրում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ միանալ մեր գործողությանը, և ձեր ներկայությամբ հավելյալ կշիռ և կարևորություն հաղորդել մեր գործողություններին: Կանխավ շնորհակալ եմ մեր բոլոր աջակիցներին, և մինչ հանդիպում»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ