07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ պատվիրակությունն Արցախում է

Թեպետ երեկ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չկարողացան մտնել Արցախ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը, 168.am-ի տեղեկություններով, այսօր ժամանել է Ստեփանակերտ։ Պատվիրակության կազմում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, քարոզչական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, քաղաքական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը։

Թե ինչ ծրագրով է ՀՀԿ-ն Արցախում, տեղեկացված չենք, սակայն հայտնի է, որ նախատեսված են հանդիպումներ Արցախի քաղաքական և օրենսդիր շրջանակների հետ։ ՀՀԿ պատվիրակությունը հարգանքի տուրք կմատուցի նաև Արցախի ազատագրության ու անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին։

 Շատ խորհրդանշական է, որ այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի փաստացի հակաարցախյան ելույթին հաջորդեց ՀՀԿ-ականների այցը Արցախ։
168.am-ի նկարահանող խումբն Արցախում է, և առաջիկա օրերին կփորձենք այս այցից մանրամասներ հաղորդել։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ