06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախի հանձնումն այլևս մտնում է կուլմինացիոն փուլ. Դավիթ Բաղդասարյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց հետևյալը․ միջազգային հանրությունը հստակ ասում է՝ լինել միակ երկիրը, որը չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է և´ Արցախի, և´ Հայաստանի համար։ Այդ նույն հանրությունը մեզ նաև ասում է, որ իջեցնենք Արցախի կարգավիճակի հարցում մեր նշաձողը։
 
Ի՞նչ է սա նշանակում։
 
Եթե խոսենք ավելի հանրամատչելի լեզվով, ապա Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը համակերպվել են այն մտքի հետ, որ Արցախը որևէ կարգավիճակով կամ առանց դրա կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Այսինքն, անհայրենիքների խունտան որոշել է բառիս բուն իմաստով ամբողջությամբ հանձնել Արցախը։
 
Հ․ Գ․ Ի դեպ, արձանագրենք, որ այսօր կապիտուլյանտը փաստեց նաև այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդը պարզապես անտրամաբանական որոշման է հանգել (քվեարկելով իր օգտին), որ այդքան անդառնալի կորուստներից հետո ինքը պետք է շարունակի երկրի ղեկավարումը․․․»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ