23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հիմա ըստ էության անդրադառնամ Նիկոլի սուրճի ընկերոջը»․ Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էդմոն Մարուքյանն է իր ՖԲ-յան էջում մի հատ «լավաշ» գրել, թե բա Արցախից վերադարձել եմ և մի միտք է տանջում ու բլա-բլա-բլա, հետո էլ եզրափակում իր «հանճարեղ» միտքը, միթոմ ժողովրդին պառակտում են ու իրար դեմ հանող քարոզչություն իրականացնում, իբրև թե Հայաստանը լվացել է ձեռքերն Արցախից, էն պարագայում երբ աջակցություն ենք ցուցաբերում մի քանի միլիոնի:

Հիմա ըստ էության անդրադառնամ Նիկոլի սուրճի ընկերոջը:

Այո´, Հայաստանը լվացել է իր ձեռքերն Արցախից, բայց ոչ թե բուն Հայաստանը, այլ իշխանությունը զավթած թրքահպատակ իշխանությունը:

44 օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը Ադրբեջանի քանի՞ի ստրատեգիական նշանակության օբյեկտի է հարվածել` զրո:

Վերջին պատերազմի ժամանակ, բաց դաշտով դեպի Շուշի ոտքով քայլող քանի՞ ադրբեջանցի է ոչնչացվել՝ զրո: Եվ սա այն պարագայում, որ ըստ օդում կախված լուրերի մի քանի անգամ զեկուցվել է և՛ նրանց գտնվելու վայրը, և՛ շարժի ուղղությունը:

Պատերազմից հետո, քանի՞ անգամ է Նիկոլը այցելել Արցախ` զրո:

Քանի՞ անգամ է երկու հայկական պետությունների միջև երկկողմ հանդիպում եղել Արցախում` զրո:

Հայաստանի իշխանության, ի դեմս` Նիկոլի, քանի՞ անգամ է հնչեցվել, որ Շուշին, Հադրութը և մնացյալ տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից` զրո:

Ալիևի ստորացուցիչ հայտարարություններին` էլ հարբեցող, էլ ծաղրածու, քանի՞ անգամ է արձագանքել Նիկոլը` զրո:

Միջազգային հանդիպումների ժամանակ Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ քանի՞ դատապարտող հայտարարություն են արել Նիկոլը, Արարատը և մյուսները` զրո:

Նիկոլի հետ հանդիպումից հետո դուրս էիր եկել և ասում, որ Արցախի վերաբերյալ պետք չէ մտահոգվել. ամեն ինչ նորմալ է: Բա, էդ ո՞նց պատահեց, որ նորմալ չեղավ: Հը՞:

Մենք ի տարբերություն ձեզ ու ձեր նմանների չենք պառակտում, այլ փորձում ենք փրկել մեր Հայրենիքը հենց ձեզանից ու ձեր տերերից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ