07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Գրկում եմ բոլոր ՅԱՆ ազգանունը կրողներին. Դավիթ Մշեցի

Բանաստեղծ Դավիթ Մշեցին Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է.

 “Ազգս, իմ թանկս, իմ ազիզ ազգ, իմ պառնասական, իմ անուշ, իմ խորախոր, իմ նրբանուրբ, իմ սրբասուրբ, իմ բռի, իմ անհաշտ, իմ անտաշ, իմ քանքարավոր, իմ…իմ ամենա, ամենա, ամենասուրբս, ես Քո ապերախտ ու վաստակավոր, Քո թանկ ու կրակ, Քո տեր ու ծառա, քո… լրիվությամբ Քո, ողն ո ծուծով Քո ՀԱՆՃԱՐԵՂ ԳԻԺ ՈՐԴԻՆ, Շնորհավորում եմ Նոր տարիդ, ցանկանում այն ամենայն բարիքը, ինչ միայն ես կարող եմ ցանկանալ Քեզ…

 Համբուրում եմ Քո հերոսական ու նվազ, Քո Ամենավեհ ու….

 Խոնարհվոմ ու խնկարկոմ եմ Քեզ իմ ԱԶԻԶ ժողովուրդ, եղիր ՂԱՄԲԱՐԱՎՈՐ միշտ, ՆԵՐՈՒԺ ու ՍԵԳ…ԳՐԿՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ, բոլոր ՅԱՆ ազգանունը կրողներին, անկախ եռատարիքային կազմից, անկախ դավանաքից ու անկախ ամենից, զի ինչքան էլ ՀՏՊԻՏՈւԹՅՈՒՆ անեմ, մեկ է, իմ տեսակին խորթ է ատելութունը սեփական ազգիս հանդեպ:

Սա թող ոչ մեկին երես առնելու առիթ չտա, ու… Ու… Առաջն Աստված…

ՄԻՇՏ ՁԵՐ ԸՄԲՈՍՏ ԾԱՌԱ` ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ