06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԺ-ում ընդդիմության դարակազմիկ լսումները վնասեցին մեր երկրի անվտանգությանը. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, թե ընդդիմությունը վնասել է ՀՀ անվտանգությանը։

« «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները մի քանի օր առաջ դարակազմիկ լսումներ էին կազմակերպել Ազգային ժողովում, որը, իմ խորին համոզմամբ, վնասեցին մեր երկրի անվտանգությանը», – հանձնաժողովի նիստում հայտարարեց Քոչարյանը։

Նա նշեց, թե 230 հոգու են ընդդիմադիրները հրավիրել ու, եթե այդ 230 հոգին ակտիվ մասնակցություն ունենային Արցախում պաշտպանական խնդիրներին, հաստատ մեկ խնդիր լուծված կլիներ։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց Քոչարյանին՝ առաջիկայում էլի են լինելու լսումներ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված։

«Շարունակեք, վաղը միտինգ ունեք, արեք ձեր միտինգները, բարձրացրեք հարցերը, բայց այն, ինչ վերաբերում է անվտանգության հանձնաժողովին, մենք չենք թերացել, այ դուք, քննիչ հանձնաժողովի աշխատանքներից բացակայելով, թերացել եք», – հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ