Աննա Հակոբյանը կրկին խնջույք է պլանավորել․ զոհվածների ծնողները մերժում են․ Yerkir.am
Yerkir.am-ը գրում է․
«Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել և հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում է ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, մայրե՛ր ջան, պատերազմի ժամանակ քանի զոհ, որ տվել ենք, անցած լինի, եկեք՝ երգենք, պարենք, ուրախանանք»: Վարչապետի տիկնոջ գրասենյակի աշխատակիցները ծնող են փնտրում, որպեսզի կարողանան պլանավորած խնջույքն իրագործել։
Հիշեցնենք, որ վերջերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ կից գրելով, որ միջոցառում է կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհվածների ծնողների համար՝ չմանրամասնելով, թե ո՞ր պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողներն են եղել։ Դատելով նկարներից՝ նրանց մի մասն Ապրիլյան քառօրյայի ժամանակ ընկած տղաների մայրերն էին։
Նշենք, որ Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքին ծնողները պարել են Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո։ Կից հրապարակում ենք միջոցառման տեսանյութը»։