18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Պատերազմով վախեցրեց ու զիջեց Սյունիքի մի մասը,Գորիս-Կապան 21 կմ փաստացը թշնամուն տրվեց ու այսօր թշնամին Հայաստանում է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ հաճախ են հարցնում ՝ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում։

 Ասեմ…

Դադարեցնի հայ-թուրքական կործանարար սիրախաղը։

Ադրբեջանի հետ որեւէ բանակցության չգնալ մինչեւ գերիները չվերադառնան ու Հայաստանի 41 քառ. կմ թշնամին չի ազատել։

Առանց հիմնարար 3 սկզբունքների ու մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրման չսկսել որեւէ բանակցություն։
Միջազգային բոլոր ատյաններում ՝ԵԱՀԿ-ից մինչեւ ՄԱԿ,ԱՊՀ -ից մինչեւ ՀԱՊԿ դնել Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։

Ոչ մի դեմարկացիա ու դելիմիտացիա՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու հայության անվտանգության երաշխավորման։

Բանակի վերազինում ։

Սա այն քայլերն են,որ չի արվել։

Ավելին. իրականացվել է ճիշտ հակառակը։

Ու հերիք է պատերազմով վախեցնեն։

Պատերազմով վախեցրեց ու զիջեց Սյունիքի մի մասը,Գորիս-Կապան 21 կմ փաստացը թշնամուն տրվեց ու այսօր թշնամին Հայաստանում է։
Խաղաղություն աղերսելով պատերազմներից անհնար է խուսափել»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ