Ամանորյա աղցաններ. ինչպես պատրաստել /ֆոտո/
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/10377004_101525_1420014320.jpg)
Henaran.am-ն այս օրերին իր ընթերցողներին է ներկայացնում ամանորյա սեղանի կերակրատեսակների բաղադրատոմսերը, որոնց պատրաստման գաղտնիքներն ու բաղադրությունը բանաստեղծուհի, խոհարար Սոնա Թաշչյանինն է: Վերջինս առաջարկում է, որ աղցանների, ինչպես նաև մյուս կերակրատեսակների հարցում նախապատվությունը տրվի հայկականին:
Օրինակ՝ կարելի է պատրաստել Մարաշի ԱՂԱՄԱՂ. չորացած սմբուկը խաշել, ավելացնել թահին+սխտոր+լիմոն+կանաչի թացան:
ԲԼԱՔԻ կարելի է պատրաստել-սոխառած + լոլիկի մածուկ+ գազար + սխտոր + խաշած լոբի:
ԿՐԿՈՒՏԱԿ – հայկական թաբուլե-սոխառածի վրա լցնել եռման ջուր, մանր կորկոտ, լոլիկի մածուկ և համեմունք. սառչելուց հետո ավելացնել մանրացված կանաչի և կիտրոն կամ ազոխ կամ նռան դոշաբ:
Դասական ԼՈԲՈՎ ԱՂՑԱՆ
խաշած լոբի + սոխ + կանաչի + համեմունք + ձեթ
Տատիկի խոհանոց ֆեյսբուքյան էջից