30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտաինտելեկտուալ փառատոնի հաղթող ճանաչվեց «Մոնթե Մելքոնյան» թիմը

Դեկտեմբերի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաինտելեկտուալ փառատոն ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ծրագրի մասնակցում էին ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:

 Գիտաինտելեկտուալ փառատոնը անցկացվել է 3 մասով, որտեղ մասնակիցները մրցել են իրենց ինտելկտուալ կարողություններով, գիտելիքներով և ցուցադրել են բանավիճելու իրենց ունակությունները, որոնք ձեռք են բերվել ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի կազմակերպած բազմաթիվ թրեյնինքների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների արդյունքում:

Ինտելեկտուալ ծրագրի թիմերը կրում էին հայոց ազգային հերոսների անունները: Երրորդ կիսաեզրափակչին մասնակցում էին Դրոյի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի անունները կրող թիմերը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը կարևորեց երիտասարդների շրջանում արտաքին քաղաքականության վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը: «Շատ կարևոր եմ համարում, որ հայ երիտասարդը քաջատեղյակ լինի արտաքին քաղաքական վեկտորին և Հայաստանի դերին այդ զարգացումների համատեքստում: ՀՀԿ ԵԿ-ի մեկ տարվա աշխատանքի արդյունքում այսօր թիմերը կմրցեն դիվանագիտության և արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց գիտելիքներով: Շատ ուրախ եմ, որ ծրագրին արձագանքել են տարբեր երիտասարդական կառույցներ: Սա ծրագիր է, որը հնարավորություն կտա մեր երիտասարդներին ավելի վստահ ներկայացնել ՀՀ դիրքորոշումը տարատեսակ բանավեճերում»,-նշեց երիտասարդական կառույցի նախագահը:

Գիտաինտելեկտուալ փառատոնի հաղթող ճանաչվեց «Մոնթե Մելքոնյան» թիմը:


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ