13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ստուգեք, նոր գնեք

«Թամարա և Անի» ընկերությանը տեղեկություններ են հասել, որ որոշ վաճառակետերում հայտնվել է «Թթվասերիկ» ապրանքատեսակ՝ արտադրված ոչ մեր ընկերության կողմից:

Քանի որ վերջին շրջանում սպառողներից մեծ թվով զանգեր ենք ստանում այս կապակցությամբ, տեղեկացնենք, որ խոլեստերին չպարունակող «Թթվասերիկը» 2012 թվականից արտադրում է «Թամարա և Անի» ընկերությունը։ Ավելին, 2012 թվականին այս ապրանքատեսակը Armprodexpo ցուցահանդեսում ոսկե մեդալի արժանացավ՝ բարձր որակի համար։

Քանի որ «Թամարա և Անի» ընկերության արտադրանքի սպառողները կարող են մոլորության մեջ ընկնել՝ մտածելով, որ գնում են մեր արտադրանքը, խորհուրդ ենք տալիս «Թթվասերիկ» գնելուց առաջ նախ ստուգել ակցիզային դրոշմապիտակի անվանումը, ուշադրություն դարձնել արտադրության և պահպանման ժամկետին և արտադրողի անվանմանը՝ «Թամարա և Անի»։

 

«Թամարա և Անի» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայություն



KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ