Կանխիկ դրամի պակաս կա. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ հանրապետության տարբեր մարզերից ահազանգեր են ստացել, որ կանխիկ դրամի պակաս է զգացվում:
“Մասնավորապես՝ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, թե բանկոմատներում չեն կարողանամ կանխիկացնել իրենց աշխատավարձերը:
Իսկ երբ կանխիկացման հարցով դիմում են բանկերին, այստեղ ասում են, որ դրամ չկա: Մեր աղբյուրներով, սա պայմանավորված է երկու գործոնով, նախ մարդիկ ստացել են տարեվերջյան աշխատավարձերը և ամանորյա գնումների համար դրանք ամբողջ ծավալով կանխիկացնում են: Ու քանի որ ԿԲ-ն վերջերս բարձրացրել է դրամի պարտադիր պահուստավորման տոկոսները այն շրջանառության 12 տոկոսից դարձնելով 24 տոկոս, բանկերը ստիպված են եղել իրենց մոտ եղած դրամի մի հսկայական մասը հանձնել ԿԲ–ին՝ պահուստավորման նպատակով, և իրենք կանխիկ դրամի դեֆիցիտ են զգում: Մեր տեղեկություններով, այս խնդիրը լուծելու համար բազմաթիվ բանկեր ստիպված են եղել վաճառքի հանել իրենց տրամադրության տակ եղած արտարժույթը, և այս ճանապարհով երեկ օրվա վերջում իրավիճակը սկսել էր կարգավորվել: Այս ամենը, սակայն, շատերին է ստիպում մտածել, որ ֆինանսական շուկան դեռևս չի հաղթահարել դեկտեմբերյան շոկը”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։