17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է պետք Աստծուց խնդրել. Գրիգոր Տաթևացի

՛՛Պետք է Աստծուց հաջողություն խնդրել հավատի և գործերի մեջ, քանզի հավատը, հույսը եւ սերն Աստծո շնորհներն են, ինչպես և խոհեմությունն ու արդարությունը ամեն ինչում: Այս ամենն Աստծո պարգևներն են, որոնք ում կամենում տալիս  է, և ովքեր խնդրում են, ստանում են: Աստվածային առաքինությունների մասին է ասված.՛՛Եթե մեկը հաց խնդրի հորից, միթե նա քար կտա՛՛: Հացը խորհրդանշում է հավատը, որ կյանքի պատճառ է, իսկ քարը անհավատության:

՛՛Եվ եթե ձուկ խնդրի, միթե օձ կտա՛՛: Ձուկը հույսն է, իսկ օձը հուսահատությունը: ՛՛Եվ եթե ձու խնդրի, միթե կարիճ կտա՛՛, ձուն խորհրդանշում է սերը, որ բոլորաձև է ու կատարյալ, իսկ կարիճը ատելությունը, որ խայթիչ է հոգու համար և ցավաբեր: Նմանապես մարդ­կության Տերն ասում է. ՛՛Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող՛՛ (Հովհ. 15.5), քանզի՛՛Նա է, որ հաջողեցնում է մեր մեջ կամենալն ու կատարելը՛՛ (Փիլիպ. 2.13):

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409), հայ փիլիսոփա, տնտեսագետ, աստվածաբան, մանկավարժ, Տաթևի համալսարանի րաբունապետ: Նրա մատենագրա­կան ժառանգությունը հատկորոշվում է հանրագիտարանային բազմակողմանիությամբ, եթե ՛՛Գիրք հարցմանց՛՛, ՛՛Ոսկեփորիկ՛՛, ՛՛Գիրք քարոզության՛՛ և այլ գրքերի ցանկին ավելացնենք Հոբի, Եսայու, Երգ Երգոցի, Սաղմոսների, Աոակաց գրքերին վերաբե­րող մեկնողական բնույթի գործերը, ապա պարզ կդաոնա նրա հոգեոր ժառանգության դարակազմիկ նշանակությունը հայ մշակույթի, աստվածաբանության, իմաստասիրության մտքի պատմության մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ