17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ոչ մի վատ բան չկա դրա մեջ

՛՛Նոր ժամանակներ կուսակցության՛՛ նախագահ Արամ Կարապետյանը չի մասնակցի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված արտախորհրդարանական ուժերի հետ քննարկմանը, քանի որ այդ ժամանակ երկրում չի լինելու: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ծանոթ չէ Ծառուկյանի նոր նախաձեռնությանը, և նշեց, որ կուսակցությունում հավանաբար կքննարկեն այս հարցն ու կորոշեն մասնակցել, թե ոչ:

՛՛Իմ կարծիքով՝ ավելի շատ պետք է քննարկել ոնց դուրս գալ այս վիճակից, ինչպիսին է վիճակը, բոլորին էլ հայտնի է ու հասկանալի՛՛,-նկատեց նա: Միևնույն ժամանակ Արամ Կարապետյանն ասաց, որ քաղաքականության մեջ յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ քննարկումը ճիշտ է: ՛՛Բայց միայն քննարկելու եմ, ինքս այդքան էլ հակված չէի լինի միայն քննարկել: Մեր կյանքի ընթացքում Հայաստանում այնքան բան ենք քննարկել որ, ֆորմատներ կազմել, որ…բայց ոչ մի վատ բան չկա դրա մեջ՛՛: 

Նշենք, որ 2015 թվականի հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ