17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինտելեկտուալ կոլապս

՛՛2014-ի ամենակարևոր արդյունքը այն էր, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը, դաշտն ուղղակի համակեց ինտելեկտուալ կոլապսը և կամքի կաթվածը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ ամփոփելով անցնող տարին.

՛՛Փաստորեն, ամբողջ քաղաքական կյանքը շատ չնչին բացառություններով, վերցրեց իր ամբողջ ոչ ադեկվատությունն ու քաղաքական անմեղսունակությունը: Մենք այս տարին ամփոփում ենք մի շատ մեծ մինուսով, և սա կապված է նրա հետ, որ մեր քաղաքական դաշտն ընդհանրապես ընդունակ չեղավ գոնե գաղափար առաջ քաշելու, թե ինչպես դիմագրավել այն մարտահրավերներին, որոնցդե հանդիման կանգնել է ՀՀ քաղաքացին՛՛:

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանի քաղաքական դաշտը կապ չունի Հայաստանի քաղաքացիների հետ, այլ սպասարկում է միայն իր սեփական շահերը: 

Կարո՞ղ ենք ասել, որ ընդդիմադիր դաշտում մեծացավ ԲՀԿ-ի դերը, հարցրինք. ՛՛Իսկ ընդդիմադիր դաշտում ի՞նչ գործ ունի ԲՀԿ-ը: Կներեք, ինքն իրեն ընդդիմադիր դաշտում չի համարում, մենք ո՞նց կարող ենք խոսել մի բանի մասին, որ գոյություն չունի՛՛,-նշեց փորձագետը: 

Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում ԲՀԿ-ն որպես ազդեցության խումբ՝ հանդիսանում է ՀՀ-ում իշխող կոռումպացված օլիգարխիկ համակարգի անբաժանելի մասն՝ անկախ իր հռետորաբանությունից կամ անկախ նրանից, թե ինքն իրեն ինչպես է կոչում կամ ինչ դիքրրոշում է որդեգրում այս կամ այն հարցի շուրջը հրապարակայնորեն: ՛՛Գործնականում մենք տեսնում ենք, որ որևէ տարբերություն այստեղ չկա՛՛:

Ինչ վերաբերում է իշխող կուսակցությանը. ՛՛Քաղաքական դաշտի մասին ասածս առաջին հերթին վերաբերում է իշխանությանը, որովհետև այս ամենի թիվ մեկ պատասխանատուն առաջին հերթին կա և մնում է իշխանությունը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ