17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Երեխաների զարգացման անկյուններ”

Երևանի համայնքային ենթակայության համար 109 մանկապարտեզում և Ֆ. Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում բացվել են «Երեխաների զարգացման անկյուններ»։ Երևանի քաղաքապետարանի «Մանկական զարգացման հիմնադրամի», «Beeline» ընկերության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագրի նպատակը ներառական կրթության ապահովումն ու զարգացումն է։

«Երեխաների զարգացման անկյունները» նախատեսված են ներառական կրթություն ստացող երեխաների վարքային, տրամաբանության, մտավոր զարգացման համար։

«Այս ձեռնարկումը համայք-մասնավոր համագործակցության հերթական ծրագիրն է, որն այս անգամ իրականացվում է նաև հասարակական կազմակերպության հետ, և հուսով ենք՝ շարունակական է լինելու։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորում է նման ծրագրերի իրականացումը, քանի որ այն, ինչ անհրաժեշտ է երեխաներին, մեր առաջնահերթություններից է»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։

«Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ևս նշել է, որ նախատեսվում է ապահովել ծրագրի շարունակականությունը։

«Մենք առաջին հերթին քննարկում ենք, հաշվի ենք առնում այն ծրագրերը, որոնք օգտակար են  երեխաների համար և կարծում ենք, որ այս ծրագիրը, որ իրականացրել ենք նախ մարզերում, ապա և՝ Երևանում, օգտակար է փոքրիկների, առավել ևս՝ հատուկ խնամքի ու ուսուցման կարիք ունեցող երեխաների համար, ովքեր պետք է հասարակության լիարժեք անդամ լինեն»,- նշել է «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը ներկայացրել է անկյունին տրամադրված խաղալիքներն ու գրականությունը, որոնք արտադրում է հիմնադրամը։

«Երևանում 2014 թ. մեր ծրագիրն ենք ամփոփում, որ կրում է «Գիտելիք հանուն բարեկեցության» խորագիրը։ Լավ արդյունքի համար շատ կարևորում ենք հատկապես գործընկերության կազմը՝ հասարակական կառույց, բիզնես, Երևանի քաղաքապետարան։ Հույս ունեմ, որ մասնագիտական աջակցությամբ երեխաները կօգտվեն այս անկյուններից, ինչը կնպաստի ներառական կրթության կայացմանը»,- նշել է «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Երևանի համար 109 մանկապարտեզ հաճախող 185 սաներից 12-ը հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներ են։ Ֆ. Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցը ներառական կրթության համակարգ է ընդգրկել 89 աշակերտների։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ