08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրավառություններն ու ճայթռուկները խիստ կասկածելի ծագում եւ որակ ունեն

Ամանորյա տոները մոտենում են, եւ անվտանգության հարցերն ավելի են սրվում: ՏԿԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ դեկտեմբերի 10-ից սկսել են հակահրդեհային միջոցառւոմներ իրականացնել` խմբերով այցելություններ են անում համապատասխան օբյեկտներ, որտեղ ամանորյա տարատեսակ միջոցառումներ են իրականացվելու:

“Շնորհիվ այդ աշխատանքների` հրդեհների նվազումներ ունենք, աղետալի հրդեհներ չենք ունեցել: Այցելությունների ընթացքում հիմնականում մարդկանց տեղեկացնում ենք ինչ անել հրդեհների դեպքում, ուր զանգել, ինչպես դուրս գալ տարածքից եւ այլն”,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ անհրաժեշտ է խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

“Պետք է զարդարված տոնածառից զգույշ լինել, այն հրդեհավտանգ կարող է լինել, շատ կարեւոր է երեխաներին միայնակ չթողնել տոնածառի մոտ: Կոչ ենք անում ծնողներին երեխաներին ամանորի համար դյուրավառ նյութերից զգեստներ չհագցնել, հատկապես եթե բենգալյան կրակ կա ձեռքներին”,- նշեց նա:

Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ հրավառություններից,  ճայթռուկներից շատերը խիստ կասկածելի ծագում եւ որակ ունեն, եւ կոչ արեց խուսափել դրանց ձեռքբերումից:

“Խուսափեք, հատկապես, եթե դրանց վրա հայերեն մակնշում չկա”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ