17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առաջին օրվանից գուժում էին

՛՛Նախարարը նախևառաջ քաղաքական պաշտոնյա է: Իմ նշանակման ժամանակից ի վեր մամուլը գուժում էր իմ պաշտոնանկության մասին՝ հաշվի առնելով իմ մասնագիտությունը՛՛,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը` հինգ տարի է ԿԳ նախարար է, բայց ավելի շատ ընկալվում է որպես քաղաքական գործիչ:

՛՛Ես ինքս ինձ չեմ համարում կրթության ոլորտի մասնագետ, բայց համարում եմ կրթության կառավարման ու առհասարակ կառավարման մասնագետ: Հաշվի առնելով երկարակեցությունս՝ որպես նախարար, երևէ թե ոլորտին նման նախարար էր անհրաժեշտ: Կրթության համակարգը զերծ է քաղաքական ազդեցություններից, միայն նախարարն է քաղաքական պաշտոն՛՛,-հավելեց Աշոտյանը:

Ի դեպ, նախարարի հետ լրագրողների հանդիպումը ոչ թե Կրթության ու գիտության նախարարությունում էր, այլ Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում: Ինչու է նախարարն այս վայրն ընտրել և ոչ թե նախարարությունը. Աշոտյանն ասաց, որ բոլորի հաջողության գրավականն են կոմունիկացիոն մեխանիզմները: “Նախորդ տարի էլ ընտրվել էր Մատենադարանը, իսկ Ամերիկյան համալսարանը ԿԳ նախարարության համապատասխան բաղկացուցիչն է: Ես այստեղ եմ, ինչպես տանը: Սա նախարարության պատասխանատվության տիրույթում գործող կառույց է՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ