Արցախը դե ֆակտո անկախ հանրապետություն է. Շարմազանով /վիդեո/
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկել են նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, որտեղ կայացավ ԵԺԿ համաժողովը: Քննարկվել են նաև ՏԻՄ ընտրությունները, արտահերթ նիստի արդյունքները:
Անդրադառնալով Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչի հայտարարությանը, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. ՛՛Բանավոր կերպով բազմիցս նշվել է, որ ԼՂՀ-ն իրավական առումով, այսինքն՝ դե յուրե, Հայաստանի Հանրապետության մաս չէ: Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի իրականացումն է, ուստի՝ եթե որևէ մեկը կարծում է, որ դե յուրե ՀՀ մաս է, ապա մոլորության մեջ է, և դե ֆակտո անկախ պետություն է՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: