17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ տարօրինակ բան կա /վիդեո/

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին մտահոգում է վերջին օրերի թանկացումները: Այս մասին նա նշեց այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ` լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչու այսօր կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիներին չմիացավ, ասաց. ՛՛Կարծում եմ՝ մտահոգությունը պարտադիր չէ արտահայտվի այն ձևով, որը դուք եք ասում, այսինքն՝ արտահայտվի մտահոգ քաղաքացիներին միանալով՛՛:

Նախարարը նշեց, որ գները կարգավորում է շուկան, իշխանությունների խնդիրն է վերահսկել, ինչն էլ անում է ՏՄՊՊՀ-ը: Դիտարկմանը` եթե գներն իջնում են միայն նրանից հետո, երբ խանութներ է այցելում վարչապետը, նշանակում է, որ հանձնաժողովն ու իշխանությունները չեն վերահսկում, նախարարն արձագանքեց.

 ՛՛Վարչապետն ուզում է պատկերացնել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը և այդ առումով ինքը որևէ տարօրինակ քայլ չի կատարել՛՛: Henaran.am-ի դիտարկմանը, թե կան խանութներ, որտեղ գները դեռևս չեն իջել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.

՛՛Դրա համար գոյություն ունի ՏՄՊՊՀ, որը պարտավոր է այդ ամենը վերահսկել: Իսկ հանձնարարականները տրվել են նաև կառավարության նիստի ժամանակ: Հանձնաժողովը չի ենթարկվում ուղղակիորեն կառավարությանը, կառավարությունն իրավունք ունի ծանոթանալ իրավիճակին, և եթե անհրաժեշտություն լինի, դիմի համապատասխան հանձնաժողովին, ինչը և վարչապետն արեց:

Դավիթ Հարությունյանը տեղյակ չէր, թե ովքեր են սպեկուլյանտները, ինչպես նաև տեղյակ չէ, թե ինչու էր գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կառավարություն գնացել:

Այս իրավիճակում ինչ պետք է անի շարքային քաղաքացին, հարցրին. ՛՛Շուկայում տատանումներ եղել են, այո, պետության խնդիրն է, արդեն ասացի՝ ինչ անել, վերահսկել այդ ամենը, քայլեր ձեռնարկել՛՛: Դիտարկմանը, թե քաղաքացիները երեկ հարյուր և ավելի դրամով են օրինակ ձու գնել, հիմա ո՞վ պետք է նրանց փոխհատուցի, Դավիթ Հարությունյանն ասաց.

՛՛Ես կարծում եմ, որ այդ պահին պետք չէր գնել ձու ուղղակի: Կարող են չարաշահումներ լինել, բայց դա չի նշանակում, որ պետությունն  ի վիճակի է կամ կարող է կամ որևէ երկրի որևէ պետություն գալիս է ու փոխհատուցում վնասները: Պետությունն ունի իր գործիքակազմը և դա պետք է կյանքի կոչի, ինչքանով այն արդյունավետ է, պետք է գնահատեք դուք, բայց դա ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր ոք պետք է գա ու ասի՝ փոխհատուցեք իմ վնասները՛՛:

Դավիթ Հարությունյանը համաձայնեց, որ որոշ մարդիկ գերշահույթ ունեցան այս ընթացքում: ՛՛Իհարկե, ցանկացած տատանման ժամանակ որոշ մարդիկ շահում են, ոմանք` կորցնում: Յուրաքանչյուր օր բորսայում տեղի են ունենում հսկայական տատանումներ, մեկը շահում է, մեկը կորցնում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ