17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Որեւէ կուսակցության որեւէ հեռուստաալիք չի տվել եւ չի պատրաստվում տալ

“Պանարմենիան Մեդիա Գրուպ”-ի ղեկավար Արմեն Արզումանյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ “Պանարմենիան Մեդիա Գրուփը” որեւէ կուսակցության որեւէ հեռուստաալիք չի տվել եւ չի պատրաստվում տալ։

“Արմենիա թիվին”, “ԱՏՎ”֊ն եւ “Արմնյուզ”ը պատրաստվում են նոր տարում եւս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։

Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի լավագույն հեռուստատեսային թիմը, ու մենք շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչեւ զվարճալի հաղորդումներ”,-գրել է նա:

Նշենք, որ վերջին օրերին տարածված լուրերի համաձայն, հունվարի 1-ից “Արմնյուզը” չպիտի աշխատեր: Ըստ մամուլի` սեփական հեռուստաալիք կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ