17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գալուստ Սահակայնն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին

 

 

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 19-ին խորհրդարանում ընդունել է
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած
պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական
միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից:
ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր
արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ
հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում: Ազգային
ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների
հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների
գործընթացն` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի
գերակայության շարունակական ամրապնդմանը: Եվրասիական տնտեսական միությանն
անդամակցելու որոշման վերաբերյալ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն
պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է Հայաստանի
շահերից: Խորհրդարանաի ղեկավարը հայտնել է նաեւ, որ Եվրանեսթ խորհրդարանական
վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը տեղի է ունենալու Հայաստանում,
անցկացվելու է ընդունված բոլոր չափանիշներին համապատասխան: Խոսելով Լեռնային
Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ
Սահակյանը ցավով նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար ոչ միայ մերժում է
միջազգային կազմակերպությունների նախաձեռնությունները, մասնավորապես շփման
գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների
ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը, այլ հակառակը` իր
ռազմատենչ հայտարարություններով եւ գործողություններով խոչընդոտում է ցանկացած
նախաձեռնություն: «Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական
քաղաքականությունը, կաշառակերության ստոր ճանապարհով այդ երկրի
իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց
վարկաբեկված հեղինակությունը»,- մասնավորապես նշել է Գալուստ Սահակյանը:

ԵԽ փոխնախագահին 2015 թվականի ապրիլին հրավիրելով մասնակցելու Հայոց
ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Ազգային ժողովի նախագահը
խոսել է նաեւ Թուրքիայի մասին, մասնավորապես նշելով` «Մի երկիր, որը պատրաստ
չէ առերեսվել իր սեփական անցյալի, իր պատմության հետ, ժողովրդավարությունն
այնտեղ չի կարող արմատապես հաստատվել»: Գալուստ Սահակյանը երախտագիտություն է
հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ 1987 թվականին Հայոց ցեղասպանությունը
ճանաչող բանաձեւ ընդունելու համար եւ հույս հայտնել, որ 100-ամյակի նախաշեմին
Եվրախորհրդարանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ կամ բանաձեւով:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին շնորհակալություն է
հայտնել բարձր ընդունելության համար: Նա նշել է, որ որպես փոխնախագահ՝ սա իր
առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն եւ վստահեցրել է, որ այն կլինի
շարունակական: Խորհրդարանի փոխնախագահը ցավով է նշել այն հանգամանքը, որ ի
տարբերություն հայկական պատվիրակությանը՝ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել
Երեւանում կայանալիք Եվրանեսթի նիստին: Ռիչարդ Չառնեցկին վստահեցրել է, որ
ԵԽ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք
բնագավառներում:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ