“Հայերը 2015-ին շնչահեղձ են անելու Թուրքիային”
Թուրքիայի կառավարությունը չի կատարել իր առջև դրված 3 հանձնարարությունները: Սա նկատել է տալիս «ՀաբերԹուրք» լրատվականի լրագրող Մուհարրեմ Սարըքայան իր «Երեք շեմ» վերտառությամբ հոդվածում: Լուծման կարոտ այդ հարցերը հետևյալներն են`
1. Հայկական հարց
2. Քրդական հարց
3. Կիպրոսի ու Եվրամիության խնդիրը
Մուհարրեմը հիշեցնում է, որ Աբդուլլահ Գյուլը դեռևս տարեսկզբին բոլորին զգուշացրել էր այդ հարցերի չլուծման պարագայում կանխատեսվող հետևանքների մասին:
Մասնավորապես Հայկական հարցի վերաբերյալ հոդվածի հեղինակը գրում է. «Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն հռչակած Հայաստանը և դա սատարող եվրոպաբնակ ու ամերիկաբնակ հայկական սփյուռքը 2015 թվականին բավականին լուրջ կերպով շնչահեղձ են անելու Թուրքիայի»:
Իսկ քրդական կարգավորումը, ըստ Մուհարրեմի, բավականին երկար ձգձգվում է ու դեռ ոչ մի հանգուցալուծման չի հասել: Բացի այդ 2015-ի առաջին կիսամյակում Անկարայի առջև դարձյալ ծառանալու է կիպրական հարցը եվրաանդամակցության բանակցությունների համատեքստում: Հոդվածագիրը դժգոհություն է հայտնում, որ տարին վերջանում է, բայց վերոնշյալ երեք առանցքային հարցերից և ոչ մեկում թուրքական կառավարությունը էական առաջընթաց չի արձանագրել:
Ermenihaber.am