16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՄՆ դեսպանի ամանորյա երազանքը Արցախի հետ է կապված

՛՛Իմ ամանորյա ցանկությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է՛՛,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հեֆերնի  համար շատ կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը ու այն դարձել է դիվանագետի գլխավոր երազանքը:

Լրագրողի հարցի, թե եթե Հեֆերնը եղած չլիներ Հայաստանի դեսպան, կցանկանար դիվանագիտական առաքելություն իրականացնել Ադրբեջանում, դեսպանը պատասխանեց. ՛՛Մենք սերտորեն աշխատում ենք մի շարք ոլորտներում՝Աֆղանստանի հյուսիսային բաշխման ցանցի շրջանակում, էներգետիկ ոլորտում, նավթի պաշարները Արևմտյան եվրոպայի համար դիվերսիֆիկացնելու հարցում, Իրանի համատեքստում: Խնդիր չեմ տեսնում, որ լինեի ԱՄՆ դեսպանը Բաքվում՛՛,-նշեց դեսպանը:

՛՛Հաջորդ աշխատանքում պետքարտուղարության Եվրոպական բյուրոյում եմ աշխատելու, այնտեղ առիթ կունենամ աշխատել Ադրբեջանի հետ՛՛,- հավելեց  Հեֆերնը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ