Բուդ չեն դնում, 600 դոլարանոց սումչկա են առնում…բո՞ւդ, թե՞ անտիբուդ
Նոր տարուն ընդառաջ նոր թափ ա ստանում անտի-բուդ, անտի-նոր-տարի թրենդը, որը պոպուլյարիացվում ա հատկապես ֆեյսբուքում։ Ճիշտ աա, էս դոլարա-դրամային էպոպեան մի քիչ շեղեց ուշադրություններս այդ թեմայից, բայց ուզում եմ մի երկու դիտարկումով կիսվեմ։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի որոշել՝ նշել, թե չնշել Նոր տարին, նշելուց էլ, ոնց նշել։ Հաշվի առնելով իմ նկատած արձագանքները ու անտի-բուդիստների ընդհանուր տոնայնությունը, այնպիսի տպավորություն է, ասես բոււդ դնելու ու առհասարակ՝ նոր տարին ճոխ սեղանով նշելու մեջ ինչ որ հետամնացություն ու չտեսություն կա։ Առավել ևս, եթե դա արվում ա պարտքով։ Դրա համար էլ ինչ որ ստատոււսներ են գրում, քոմմենթներ են գրում, իվենթներ են անում, ֆլեշմոբներ են անում։
Ժողովուրդ, չեք ուզում սեղան գցել՝ մի գցեք։ Ոչ ոք ոչ բարոյական, ոչ էլ ցանկացած տիպի այլ իրավունք չունի ձեզ դրա համար դատապարտելու ու անուն կպցնելու, բայց նույն կերպ էլ դուք իրավունքք չունեք դատապարտել ու անուն կպցնել մարդկանց, ով էդսեղանը քցում ա ու էդ բուդը դնում ա։ Թեկուզ պարտքով։
Մարդը, էն էլ Հայաստանում ապրող մարդը, տարվա մեջ գոնե մի քանի օր իիրավունք ունի իրաան սսպիտակ մարդ զգալ, անգամ եթե դա արվելու ա պարտքով։ Եթե ես իմանամ, որ էդ պարտքով նոր տարի անելոււդեմ ըմբոստացողներից ոչ մեկը ապառիիկով 1000 դոլորանոց սմաարթֆոն չի վերցրել, չի գնացել 600 դոլարանոց սումԸչկա առել, էն պարագայում, երբ 600 դոլարը իրա կկես տարվա աաշխատարձն ա, իմանամ որ բոլոր իրանց ծախսերը, որ աարվում են տարվա ընթացքում՝ խիստ ռացիոնալ ենու իրանց հնարավորություններին համապատասխան, ես բան չեմ ասի։
Բայց արի ու տես, որ չգիտես ինչու, մարդը, ով պատրաստ ա հեգնի դիմացինին՝ պարտքքով բուդ առնելու համար, ինքը պատրաստ ա 400.000 տա ու առնի այֆոն, այլ ոչ թե 40.000-անոց նոկիա ու դա էն դեպքում, որ ինքը մեկ ա էդ այֆոնով որպես կանոն չի անելու ոչ մի բան, որ չէր կարող անել նոկիայով։ Կբացատրե՞ք, թե սկզբունքորեն ինչ տարբերություն կա էս երկու օրինակների մեջ։ Ըստ իս՝ ոչ մի։ Երկու դեպքում էլ, մարդը պարտքի տակկ է ընկնում, որովեհտև իրան տվյալ ապրանքը ինչ ինչ պատճառներով պետք է։
Ախպեր, ես Նոր տարի անելու եմ, անելու եմ իմ հնարավորություններին համապատասխան՝ ճոխ, պարտքի տակ չեմ ընկնելու, բայցբուդել եմ դնելու, թիթիզ խմիչքներ էլ եմ դնելու։ Ի դեպ, համեցեք, մեր դուռը յուրաքանչյուր հյուրի համար էլ բաց ա, ռավել ևս՝ ամանորյա տոներին: Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը: