Մենդելեեւի աղյուսակը եւ Մաշտոցի այբուբենը. բացահայտում
Magaghat.am-ն անդրադառնում է հայոց այբուբենի աստվածային հայտնությանն ու նրա արարչագործական գաղտնի ուղերձին, որ այդպես էլ մարդկության սեփականությունը չի դարձել:
Ռուս գիտնական Մենդելեևի մեծագործությունն այն է, որ կարողացել է բնության մեջ եղած քիմիական տարրերին պարբերական աղյուսակի տեսք տալ՝ միաժամանակ բազում գիտելիքներ հաղորդելով յուրաքանչյուր նյութի մասին: Հայտնի է նաև այս գյուտի ծագմանն առնչվող այն զրույցը, թե բնագիտության համար բախտորոշ այս կռահումները Մենդելեևի ուղեղում առկայծել են … երազում: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե Մաշտոցն ինչպես է հղացել հայոց այբուբենի ամբողջական շարքը … երազում:
Որ գիտնականի մտքի տվայտանքները, որևէ խնդրի շուրջը նրա պրպտումները կարող են ձև ու կերպարանք առնել քնի մեջ, թերևս այնքան էլ անհավանական չէ, համենայնդեպս դա հաստատող փաստերը բավականին շատ են: Իսկ այդպե՞ս է եղել Մենդելևի պարագայում: Արդյոք քիմիական տարրերի բնութագրիչները նրանից առաջ որևէ ձևով չե՞ն արտահայտվել…
Ահա մի փոքրիկ աղյուսակ, որից երևում է, որ մետաղների հայերեն անվանումները, երբ գրում ենք դասական ուղղագրությամբ և հին հնչողությանը համապատասխան, բոլոր տառերի կարգահամարների գումարումով արտահայտում են տվյալ մետաղների ատոմական կշիռների թիվը: Այստեղ ուշագրավ է նաև պղինձ բառի հայերեն հին անունը՝ մեդ, ինչից էլ բաղադրվել է մետաղ բառը:
Հայոց այբուբենի և Մենդելեևի պարբերական աղյուսակի առնչակցության մասին տարբեր լրատվամիջոցներում կարծիքներ են հայտնել այդ հարցով հետաքրքրվող մտավորականներ Սամվել Բեկթաշյանը, Վահան Սեթյանը, Գագիկ Սուխուդյանը, վերջինս իր տեսակետները ներկայացրել է Հ1-ի եթերում, անշուշտ, այլ անդրադարձներ ևս եղել են: Ամենահետաքրքիր եզրահանգումն արել է Սամվել Բեկթաշյանը: Նա ”Լույսաշխարհ” կայքի եթերում ասում էր, թե հայոց այբուբենում արտացոլված է ամբողջ ատոմային ֆիզիկան:
Ներքոնշյալ յոթ մետաղների պարագայում խոսել պատահականության, ինչ-ինչ զուգադիպությունների մասին՝ նշանակում է երևակայության բոլոր սահմանները ջնջել: Նման հավանականությունը, սակայն, հնարավորություն կտար շատ հարցերից խուսափել:
Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը հնարել մի այբուբեն, որով շատ ավելի հին բառեր գրելով՝ բնագիտական տեղեկություն ստանայինք: Այժմ շատ գիտնականներ ասում են, թե Մաշտոցը պարզապես վերագտել է մեր կորսված նշանագրերը, և նրա մեծագույն ծառայությունը տառերի մեր հավաքածուն այբուբենի վերածելն ու դասավորելն է եղել: Սակայն նման արդյունքի հասնելու համար հզորագույն համակարգիչներով հագեցած քանի՞ փորձարան պետք է նրա համար աշխատեր …
Որ Մաշտոցի արածը սխրանք է եղել, երևի ոչ մեկը չի կասկածում: Միայն թե դեռ պետք է պարզել՝ հատկապես ո՞րն է եղել դրա իսկական էությունը:
Իսկ եթե այնուամենայնիվ հավատանք, թե հայանուն մետաղների տառերի կարգաթվերի գումարները պատահականորեն են այդպիսի ճշգրիտ բնորոշիչ արտահայտում, գուցե արժե նայել այս նկարին:
Այստեղ քիմիական տարրերի դասավորության Նիլս Բորի վարկածն է: Բավական է միայն դիրքը փոխել և դնել 7-րդ դարի հայոց տաճարի կողքին, և նմանությունն ակնհայտ է:
http://blognews.am/arm/news/49920/inchov-e-nman-mendeleevi-qimiakan-tarreri-axyusaky-zvartnoc-tatcharin.html հասցեում տեղադրված ”Ինչո՞վ է նման Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակը՝ Զվարթնոց տաճարին” հրապարակման մեջ կարդում ենք, որ Զվարթնոցի I հարկի պատուհանների (նաև սյուների) թիվը 32 է՝ ճիշտ այնքան, որքան քիմիական տարր Բորը տեղադրել է իր աղյուսակի հիմքում: Զվարթնոցի գմբեթի պատուհանների թիվը 16 է՝ ճիշտ այնքան, որքան կա Բորի աղյուսակի վերնամասում: ”Զվարթնոց տաճարն Աստծո այբուբենն է: Ինչպես հայոց այբուբենն է վերջանում Ք (Քե-Քրիստոս) տառով, այնպես էլ մարդուն թույլատրելի տարրերի շարքը (մարդու բանականության սահմանը) վերջանում է Կրիպտոնով (Kr): Բորյան աղյուսակը վերջանում է Ուրանով (U), որն ինչպես հայտնի է՝ ռադիոակտիվ տարր է ու արգելված է եղել հնում”,-եզրափակում է հոդվածագիրը:
Այժմ մնում է մտածել՝ Մենդելեևի երազում հայերենը որևէ դեր խաղացե՞լ է, թե արարիչը տեսնելով, որ մեր հինավուրց լեզվի ու այբուբենի մեջ գաղտնագրված գիտելիքն այդպես էլ մարդկության սեփականությունը չի դառնում՝ ճշմարտության բանալին ռուս հետազոտողին է հուշել: