Յուրաքանչյուրը պետք է իր հողում ապրի
՛՛Միգրացիա և զարգացում՛՛.ծրագիր, որը օգնում է վերադարձած միգրանտներին վերահաստատվել հայրենիքում:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում 1990-ականներից սկսած տարեցտարի մեծանում է արտագաղթողների թիվը: Այս երևույթի պատճառները տարբեր են, հիմնականը՝ երկրի սոցիալական վիճակը,չարդարացված սպասելիքները և անտեղյակությունը՝ արտերկրում ապագա կերտելու դժվարությունների վերաբերյալ: Ընդունված է մտածել, որ արտերկրում, հատկապես եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում ապրելը շատ ավելի հեշտ է ու անհոգ: Սակայն արտագաղթելուց հետո ոչ բոլորին է հասանելի այդ ՛՛անհոգ՛՛ կյանքը: Ի վերջո՝ բոլորն էլ բախվում են իրենց համար անսպասելի խնդիրների:
Մի մասը կարողանում է անցնել դրանց միջով ու շարունակում է ապրել, մյուս մասը՝ վերադառնում է հայրենիք: Եվ քանի որ գնալուց մարդիկ չեն դիտարկում հետ վերադառնալու տարբերակը, շատ հաճախ են փաստի առաջ կանգնում: Վերադառնալուց հետո շատ միգրանտներ բավական երկար ժամանակ փորձում են վերահաստատվել, ինչը հաճախ ոչ բոլորին է հաջողվում:
՛՛Հայկական Կարիտաս՛՛ կազմակերպությունը եզակիներից է, որ աջակցություն է ցուցաբերում Հայաստան վերադարձած միգրանտներին: ՛՛Միգրացիա և զարգացում՛՛ և ՛՛Միգրացիա և զարգացում-2՛՛ ծրագրերի շրջանակներում 2010թ. մինչ օրս կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերել 164 ընտանիքի:
Ծրագրի շահառու երևանաբնակ Հենրիկը(անունը փոխվել է) 2010թ.-ին կնոջ հետ մեկնել է Նիդերլանդներ՝ բուժման նպատկով: Նրանց երկու երեխաները ծնվել են այնտեղ:Նա մինչև 2013թ.-ը ընտանիքով ապրել է Նիդերլանդներում ու ստանալով ամբողջական բուժում, վերադարձել Հայաստան:
Վերադարձից հետո վերաինտեգրման դժվարությունները հաղթահարելու համար ընտանիքը դիմել է ՛՛Հայակական Կարիտաս՛՛ բարեսիրական հասարակական կազմակերպությանը: ՛՛Միգրացիա և զարգացում-2՛՛ծրագրի շրջանակում ընտանիքին հատկացվել են առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ կազմակերպության իրավաբանի օգնությամբ երեխաները ՀՀ քաղաքացիություն են ստացել:
Ըստ կազմակերպության սոցիալական աշխատող Նարինե Մանուկյանի՝ ծրագրի մասին մարդիկ հիմնականում տեղեկանում են շահառուներից:
՛՛Միգրացիա և զարգացում-2՛՛ ծրագրում ընդգրկվելու համար շահառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի, ով առնվազն 6 ամիս բնակվել է ԵՄ որևէերկրում և վերադարձից հետոոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքումդիմում էծրագրին: Նախապատվությունը տրվում է սոցիալապես առավել կարիքավոր ընտանիքներին, ինչը որոշվում է կարիքի գնահատման միջոցով:
Նարինե Մանուկյանիհավաստմամբ«Միգրացիա և զարգացում-2» ծրագրինառավել հաճախ դիմում են երևանաբնակ ընտանիքներ: Դիմողների միայն 40 տոկոսն է մարզերից: ՄինչայժմդիմելենԱրմավիրի, Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզերի:
Կան նաև դիմումների մերժման դեպքեր. սրանք այն ընտանիքներն են, որոնք համեմատաբար ապահովված են: Ըստ ծրագրիչափորշիչների՝ Եվրոպայից վերադարձող լինել դեռևս չի նշանակում, որ ընտանիքնառավել անապահով է: Լինում են նաև դեպքեր, երբ տուն այցելելուց հետո պարզ է դառնում, որ այդ ընտանիքն առաջնայինվերաինտեգրմանհամար օգնության կարիքչունի: Միաժամանակ,հանդիպում են ընտանիքներ, որոնք վերադարձից հետո հայտնվում են փողոցում, քանի որ մեկնելուց առաջ վաճառել են բնակարանը, գույքը:
Ծրագրի վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում ԵՄ-ից վերադառնում են, որովհետև այնտեղ ապրելու օրինական իրավունք չեն ստանում:
Հիմնական խնդիրը Հենրիկի և վերադարձած մյուս միգրանտների համար աշխատանքի ու սեփական երկրում նորից ՛՛ոտքի կանգնելու՛՛ հարցն է:
Ծրագրի շրջանակներում Հենրիկը ստացել է նաև անտոկոս փոխառության գումար, որով նոր բիզնես է սկսել հայրենիքում: Նա այժմ զբաղվում է տնտեսական ապրանքների վերավաճառքով:
՛՛Ինձ օգնեցին, եթե այդ օգնությունը չլիներ, ես մի քիչ կդժվարանայի նորից վերականգնվել այստեղ: Այնտեղ ես բացարձակ չեմ աշխատել՛՛,- ընդգծում է նա:
Հենրիկն արդեն համոզված է՝ Հայաստանից դուրս չի ապրի, եթե առողջական կամ այլ խնդիր ի հայտ չգա, որը հնարավոր չլինի լուծել մեր երկրում: Իսկ այսօր, երբ նրա խնդիրներն անցյալում են ու երեխաներն ունեն Հայաստանի քաղաքացիություն, Հենրիկը միայն մի խորհուրդ ունի Հայաստանից գնալ պատրաստվողներին. ՛՛Յուրաքանչյուրը պետք է իր հողում ապրի՛՛: