18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Մի փոքրիկ լույս մեր սրտերից՛՛

՛՛Մի փոքրիկ լույս մեր սրտերից՛՛ բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ Երևանի քաղաքապետարանում

 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդը  ՛՛Ջի Էմ Ջիմեդիա գրուպի՛՛ հետ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպել են ՛՛Մի փոքրիկ լույս մեր սրտերից՛՛ խորագրով ամանորյա բարեգործական միջազգային ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում են հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անհատներ:

Շուրջ 40 տաղավարներում ներկայացված են նաև ձեռքի աշխատանքներ: Ամանորին ընդառաջ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակը վաճառքից գոյացած հասույթով ՀՀ մարզերում բնակվող անապահով ընտանիքներին աջակցելն է: Աջակցություն կցուցաբերվի նաև սիրիահայերին, ովքեր, ի դեպ,  նույնպես մասնակցում են ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են գտնվել և տաղավարներով շրջել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ԱԺ պատգամավոր,  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը:

Ողջունելով նմանօրինակ նախաձեռնությունները՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն  առանձնահատուկ կարևորում է այն ծրագրերի իրագործումը, որոնք բարեգործական բնույթ են կրում, և մշտապես իր աջակցությունն է բերում:

՛՛Ցուցահանդեսն իր տեսակի մեջ իսկապես հետաքրքիր  է: Եվ այստեղ գնահատելի է այն կանանց դերը, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներով են օգնում աջակցության կարիք ունեցողերին՛՛,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը: 

Մարգարիտ Եսայանն իր հերթին նկատել է, որ քաղաքապետարանում կազմակերպվող բարեգործական տոնավաճառները վկայում են այն մասին, որ քաղաքապետարանի դռները միշտ բաց են բոլոր քաղաքացիների համար ու այն նաև յուրօրինակ տուն է դարձել ասես:

Ցուցահանդեսը կգործի դեկտեմբերի 17-ից 18-ը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ