08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրաժեշտ Աշոտյանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են հայ-ամերիկյան կրթական համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր գործունեության ընթացքում ՀՀ կրթության ոլորտում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի համար՝ մասնավորապես շեշտելով  հայաստանյան բուհերին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, FLEX ծրագրին հայ աշակերտների մասնակցությունը, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղվածությունը, բուհերի ապաքաղաքականացմանն ուղղված հետևողական ջանքերը: 

Շեշտելով, որ կրթությունը երկկողմ համագործակցության կարևոր ոլորտներից է, դեսպանը հետաքրքրվել է գալիք տարվա կրթական ծրագրերով և Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքով՝ մաղթելով, որ դրանք լինեն շարունակական:  

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես  կիրառական նշանակության և  աշխատաշուկայի զարգացմանը միտված նոր կրթական ծրագրերին, բուհերի տեխնիկական արդիականացման և ՏՀՏ ոլորտի մրցունակության բարձրացման հնարավորություններին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ-ից: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ