Միահամուռ դատապարտել բռնությունները
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում օրակարգային հարցի՝ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնությունները դատապարտող տեքստի հայտարարության ընդունում, հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, նման հայտարարության նշանակությունը դժվար է գերագնահատել և պատահական չէ, որ հարցին հատուկ կարևորությամբ են մոտենում:
“Ողջունելի է, որ քաղաքական ուժերը անկախ նրանից, որ ճամբարում են գտնվում, միահամուռ դատապարտում են այս բռնությունները: Տեղի ունեցածը քաղաքակակիրթ հասարակությանը անհարիր է, և որևէ հանդուրժողականություն չի կարող լինել”,-ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ հիմնական խնդիրն արարքների հետ կապված այն է, որ նախ դատապարտում է այն, ինչ- որ կատարվել է, երկրորդը կանխարգելումը, որպեսզի նման դեպքեր մեր հասարակության մեջ պրակտիկայում վերանան: ԱԺ-ի վերահսկիչ դերը ամրագրելու հանգամանքը չափազանց մեծ եմ համարում “,-ասաց Ա. Ռուստամյանը:
Ըստ նրա՝ հնարավոր էր ունենալ 6 քաղաքական ուժերի կողմից համաձայնեցված հայատարություն. “Բայց ունեցանք այն, ինչ ունեցանք, բայց սրա այլընտարնքը չեմ կարծում շատ ավելի լավն է, քան այն, ինչ մենք առաջարկում ենք:
Գլխավոր արդյունքը պետք է լիներ ԱԺ-ի կողմից դատապարտումը”,-ասաց նա և հավելեց, որ հնարավոր չէ, որ ամենքի ուզած հայտարարությունն էլ լինի:
“Քաղաքական ուժերի հմտությունը, հասունությունը հենց նրանում է, որ կարողանան հասնել համաձայնության: Երբ այդ հնարավորությունը չենք ունեցել, մենք պառակտվել ենք, և դա օգուտ է եղել թշնամւն, լինի ներսում, թե դրսում”,-ասաց նա և հայտարարեց, թե ներկայացված տեքստը լիրաժեք բավարում է նվազագույն խնդիրների լուծմանը: