12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձերբակալվել է զինծառայողից կաշառք վերցնելու պահին

Ս.թ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել  է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի ՛՛Նախազորակոչային  պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն՛՛ ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:

Պարզվել է, որ Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ՛՛N՛՛ զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից՝ ստուգարք ստանալու դիմաց, պահանջել և ստացել է 60 հազար դրամ գումար:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ