18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կանգառում գիշերող Շարա Տալյանի թոռնուհին բոմժ չի. Առավոտ

 “Մեկ տարի է` փողոցներում եմ, անցորդ­ներն են ուտելու բան բերում, մարդիկ ողորմություն են տալիս, բայց ես մուրաց­կան չեմ: Մարդիկ ինձ առեւտրականի, դիսպետչերի, տեղեկատուի տեղ են դնում, հարցնում են’ այս համարն ո՞ւր է գնում:

Վեց տարի բարձրագույն եմ սովո­րել, նկարիչ եմ, բանաստեղծ, գրքերի հե­ղինակ, սակայն այսօր մի այնպիսի իրա­վիճակում եմ հայտնվել, որ մնացել եմ ան­տուն: Խաբեությամբ ինձնից տունս վերցրել են”,- “Աոավոտ”-ի հետ զրույցում ասում է Ռուզաննա Բաբաջանյանը, որը հայտնի երգիչ Շարա Տալյանի դստեր՝ Լուսիկ Տալյանի աղջիկն է:

Ձմռան այս ցր­տին տիկին Ռուզաննան օր ու գիշեր կան­գառում է անցկացնում: Որքան էլ մի քա­նի տակ հագուստներ է հագնում, ոտքերը փաթաթում տաք շորերով, միեւնույն է’ չի օգնում, անշարժ վիճակում նրա մարմինը չի տաքանում ու անընդհատ դողացնում է:

Այս տիկնոջ “ժամանակավոր բացօթյա կացարանից” մոտ 100 մետր հեռավորու­թյան վրա են գտնվում մի բանի սոցիա­լական նախարարություններ, ՀՀ կառավարությունը, որտեղ մեր քաղաքացիների ու երկրի բարեկեցության համար հազարավոր որոշումներ են ընդունվում:

Սա­կայն, չգիտես ինչու, այդ որոշումներից որեւէ մեկը տիկին Ռուզաննային չի առնչ­վում, այդ գերատեսչություններից որեւէ մեկի պատասխանատուները Ռուզաննա Բաբաջանյանին չեն նկատում: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ