26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չմոռանանք

՛՛Ընդհանրապես քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները պետք է խուսափեն իրենց ելույթներում խիստ զգացմունքային բառեր օգտոգարծելուց, մասնավորապես ՛՛թեժ՛՛ աշուն: Եթե դու չես կարող գործնական հաջողություն իրականացնել իշխանափոխության հարցում, ապա ի սկզբանե ցանկալի չէ օգտագործել այդ բառը և դրանով գեներացնել սպասումները՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ ամփոփելով քաղաքական աշունը:

՛՛Եթե ՛՛թեժ՛՛ աշուն չի լինում, ապա քո հեղինակությունն ու խոսքի արժեքն ընկնում են, իսկ սա սովորական աշուն էր, ոչ մի թեժություն չկար, ինչպես նախորդ աշուններին, քաղաքական նորմալ տարի էր՛՛:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հարաբերակցությանը. Բադալյանի խոսքով՝ սկզբում կար քառյակ, ապա դարձավ եռյակ: ՛՛Ընդամենը տեղի ունեցավ ֆորմալ դաշինքի ուժերից դուրս գալը: ՕԵԿ-ի մասին ես չեմ խոսում, քանի որ այն ևս դուրս եկավ կոալիցիայից, բայց դե ՕԵԿ-ը վաղուց քաղաքական դիակ է, ՛՛զրո՛՛ նշանակություն ունի նրա կոալիցիայում լինել-չլինելը՛՛:

Ըստ փորձագետի՝ ձևավորվել է երկու կենտրոն. իշխանությունը՝ ՛՛Հանրապետական՛՛ և ընդդիմությունը՝ ՛՛Բարգավաճ՛՛, ՛՛Կոնգրես՛՛, ՛՛Ժառանգություն՛՛:

Հարցին արդյոք մեծացել է ԲՀԿ-ի դերը քաղաքական դաշտում, հարցրինք. ՛՛Եթե նկատի ունենք այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն ավելի շատ ռեսուրսներ դրեց, որ հոկտեմբերի տասին ու քսանչորսին հանրահավաքներ անցկացնի և ի շնորհիվ այդ ռեսուրսների հանրահավաքներն ավելի հզոր դարձան, ապա այդ ժամանակաշրջանում նրա դիրքն ամրապնդվեց: Բայց ասել, որ այդ հանրահավաքներով է ամեն ինչ որոշվում, այդպես չէ՛՛: 

Արմեն Բադալյանի կարծիքով՝ եթե եռյակը ցանկանում է հաջողությունների հասնել, մի բան պետք է հասկանա: ՛՛Ընդամենը հանրահավաքներով կամ շտաբներ բացելով՝ իշխանափոխություն չի լինում: Դա բավականին բարդ գործընթաց է, ինչի համար պետք է շատ լուրջ աշխատանք:

Չմոռանանք, Յանուկովիչը այդ ՛՛թեժ՛՛ աշնան արդյունքում չէր, որ հրաժարական տվեց: Լավ կլիներ եռյակն ավելի շատ ուսումնասիրի ԱՊՀ երկրների քաղաքական գործընթացները՛՛,-եզրափակեց փորձագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ