19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոության խորհդականը հանդիպել է Վլադիկավկազի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 6-ին ՌԴ Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում տեղի ունեցավ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնած` ՌԴ Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային տարածաշրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքից առաջին հանդիպումը:

Գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանը հանդիպել է Վլադիկավկազի հայ համայնքին։
Հանդիպմանը քննարկվել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին, համայնքին ներկայացվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը: Հայ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իրենց նախաձեռնությունները։

Հանդիպման մասնակիցներին բաժանվեցին Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշով գրենական պիտույքներ, հայերեն աուդիոգրքեր` համայնքի հայ երեխաների շրջանում մայրենի լեզվի ուսուցումը խթանելու նպատակով:

Հայ համայնքի ներկայացուցիչները նշել են հայապահպանությանն ուղղված համատեղ քայլերի կարևորությունը:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ