02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Նախկինները» ՔՊ-ի ցուցակում են, ուղիղ զանգերով սպառնում են թիմակիցներիս. Դավիթ Համբարձումյան

«Մարդկանց անունից զանգեր են գալիս մեր թեկնածուներին, որոնք ընդգրկված են ավագանու ցուցակում և կարճ ու կոնկրետ ասում են՝ կա՛մ ցուցակից եք դուրս գալիս, կա՛մ ձեզ աշխատանքից կհեռացնենք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Մասիսի քաղաքապետ, Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Չեմ կարծում, որ իշխանության կողմից նման գործելաոճն իրենց կօգնի, մեր քաղաքացիները խելացի են, և նրանց վախեցնելով ու ստիպելով չեն կարող տանել ընտրությունների և իրենց ուզածն անել։ Մարդիկ իրենք իրենց հակասում են․ հեղափոխական արժեքներից են խոսում, բայց միևնույն ժամանակ ընտրել են հին գործելաոճ։ Այդ կերպ փորձում են ընտրություն կազմակերպել, որը, կարծում եմ, չի ստացվելու»,- ասել է Համբարձումյանը: 

Բանախոսն անդրադարձել է նաև Մասիսի առաջնահերթ խնդիրներին, արդեն իրականացված և ընտրվելու դեպքում իրականացվելիք ծրագրերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

24news.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ