20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխան Զաքարյանը դուրս կգա «Պատիվ ունեմ» խմբակցությունից, իսկ մանդատը վայր չի դնի․ «Հրապարակ»

Տեւական ժամանակ է՝ խոսվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Զաքարյանն օրերս խմբակցության ղեկավարությանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է եւ, ըստ ամենայնի, առաջիկայում կհրապարակի։ Պրոցեսը, որը սկսվել էր ամիսներ առաջ, գուցե` նոր ԱԺ-ի կազմավորման առաջին իսկ պահից, պարզապես սառեցվել էր Արթուր Վանեցյանի շնորհիվ։

Մեր տեղեկություններով, նա նախատել էր Զաքարյանին, հորդորել խմբակցությունը լքելու դեպքում մանդատից հրաժարվել։ Սակայն Զաքարյանի ՔՊ-ական ընկերները` Խաչատուր Սուքիասյանի ղեկավարությամբ, ավելի համառ են գտնվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ իշխանությանը հաջողվել է Զաքարյանին պոկել ընդդիմությունից, եւ առաջիկայում նա կհայտարարի, որ  գործունեությունը շարունակելու է «անկախ պատգամավորի կարգավիճակում»:

Նման դեպքերը ՀՀ ԱԺ-ում բազմիցս եղել են, եւ որքան էլ տվյալ անձին խորհրդարան տարած քաղաքական ուժը փորձել է մանդատը վերցնել «դավաճանի» ձեռքից, դա գլուխ չի եկել: Ամենատիպիկ օրինակը Խաչատուր Քոքոբելյանի օրինակն էր, որը «Ժառանգության» հետ կոալիցիայով մտավ, ապա տարանջատվեց նրանից եւ մանդատն էլ չհանձնեց:

Ի դեպ, լուրեր կան, որ մանդատից հնարավոր է հրաժարվի նաեւ Իզմիրլյան ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը։ Լուրեր կան, որ պատգամավորը որոշել է ընդունել ՔՊ նախապայմանը` հրաժարվել մանդատից, ազատ արձակվել եւ վերադառնալ հիվանդանոց` մասնագիտական աշխատանքի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ