22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԱԾ-ի բյուջեն ՊՆ-ից շատ է աճել. «Ժողովուրդ»

Սահմանների կահավորման եւ պաշտպանության ոլորտում խնդիրներ ունեցող երկրում շեշտակի մեծանում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն: Բանն այն է, որ Ազգային ժողովում արդեն մեկնարկել են 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, եւ ենթադրվում էր, որ հատկապես նախորդ տարվա արցախյան պատերազմից հետո պետք է կտրուկ ավելացվեին ռազմական ծախսերը, սակայն Ազգային անվտանգության ծառայությունն է, որ առաջանցիկ տեմպերով բյուջեի աճ է արձանագրել:

Ըստ այդմ, 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ: Այստեղ համեմատության համար ընդգծենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բյուջեն 2022 թվականին կկազմի 2.7 միլիարդ դոլար, եւ այս ծախսը 3.6 անգամ ավելի է Հայաստանի ռազմական բյուջեից:

Ի տարբերություն Պաշտպանության նախարարության՝ Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2022 թվականին ավելացել է 22,85 %-ով՝ կազմելով 42 միլիարդ դրամ: Իհարկե, հաշվի առնելով սահմանների կահավորման հարցը՝ պետք է ավելի մեծ գումարներ տրամադրվեին Պաշտպանության նախարարությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ