13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔՊ-ի ծանր հրետանի համարվող Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե իրենք իշխանության գալով, չեն նկատել բանակի խնդիրները. մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Նիրի Հոխիկյանը գրում է.

ՔՊ-ի ծանր հրետանի համարվող Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե իրենք իշխանության գալով, չեն նկատել բանակի խնդիրները, չեն հասկացել ՊՆ-ի ու գլխավոր շտաբի հակասությունները, բլա-բլա-բլա։

Այսպես որ շարունակվի, իշխող քաղաքական խունտան մի օր էլ կխոստովանի, որ իրենք

-չէին հասկացել, թե ինչ աղետ են բերում հայկական պետականության գլխին’ գործարքի գնալով Թուրքիայի հետ,

-չեն գիտակցել, թե Արցախի տարածքները միտումնավոր հանձնելով’ ինչպես են կազմաքանդում պետականությունը,

-չեն հասկացել, թե նոյեմբերի 9-ին ինչի տակ են ստորագրում։

Վերջերս դատախազությունից մի նամակ ստացա պատերազմի ժամանակ մեր ջոկատի կողմից մեկուսացված աղջկա’ տխրահռչակ Դանիել Իոաննիսյանի քրոջ արած լուսանկարների թեմայով։ Ինձ հայտնում էին, որ քրեական գործ չի լինելու, քանի որ այդ աղջիկը չի հասկացել, որ չի կարելի պատերազմի ժամանակ նկարել Արցախի նախագահականի պատի հաստությունը, էլեկտրացանցերի դիրքը…

Իշխանության ուժեղ կողմն է’ չեն հասկացել, ուղղակի չեն հասկացել, ինչո՞ւ եք մեղադրում։ Կմեծանան, կհասկանան։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ