25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

15 000 դրամանոց թեստը, որի ինքնարժեքը 2 000 դրամ է, դարձավ 5 000 դրամ. թալանի մասին խոսող կառավարությունը մեկ տարում 37 միլիոն դոլարի գերշահույթ է ունեցել․ ակցիայի նախաձեռնող

Կառավարության շենքի առջև են հավաքվել ՀՅԴ երևանի քաղաքային կոմիտեի անդամները, որոնք ցանկանում են հանդիպել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ և նրան ուղղել հասարակությանը հուզող մի շարք հարցեր։ Նախարարին կառավարության շենքի մոտ սպասելու պատճառն այն է, որ Առողջապահության նախարարությունում նրանց չեն ընդունում։

«Հիմնական հարցը կապված է թեստավորման հետ։ Ո՞նց եղավ, որ 15 000-անոց թեստը, երբ, իրենց իսկ տվյալներով, որ այս ընթացքում կատարվել է 1 միլիոն 700 000 թեստավորում, դարձավ 5 000 դրամ։ Հիմա 5 000 դրամով են թեսատավորում։ Ըստ մասնագետների, մենք հետաքրքրվել ենք, դրա ինքնարժեքը մոտավորապես 2 000 դրամ է կազմում։ Այսինքն, ստացվում է, որ թալանի մասին խոսող, թալանի մեջ մեղադրող կառավարությունը մեկ տարում 37 միլիոն դոլարի գերշահույթ է ունեցել։ Չգիտենք՝ որ կազմակերպությունը և ով է այդ շահույթն ունեցել, բայց թալանել են հասարակ ժողովրդին թեստավորման անվան տակ», – լրագրողների հետ զրույցում ասաց հավաքի մասնակիցը։

Նա բարձրաձայնեց իրենց պահանջը՝ պետությունը պարտավոր է թեստավորման ծախսերը վերցնել իր վրա։ Ընդգծեց նաև, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի անվան տակ նոր պարտադրանքներ մտցնող կառավարության որոշումներում ու գործողություններում ակնհայտ հակասություն կա․ հիվանդության կանխարգելման մասին բարձրաձայնող կառավարությունը, փաստացի, նպաստել է վարակակիրների աճին։

«Մի փաստ նշենք միայն․ մինչև սեպտեմբերի 21-ը վարակակիրների քանակն օրական 400-500 էր, և այդ պայմաններում կառավարությունը որոշում կայացրեց հրապարակում միջոցառում կազմակերպել։ Մեզ հետաքրքրում է, թե երբ կառավարությունը որոշում էր նման միջոցառում կազմակերպել, Առողջապահության նախարարն առարկե՞լ է, որովհետև այդ միջոցառումից մեկ շաբաթ անց վարակակիրների թիվը դարձավ 1000 և ավելի», – ասաց հավաքի մասնակիցը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ